Լոռու վանքերը
Ախթալա
(X դ․)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 62 կմ է:


Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը:
Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի մի քանի հատվածներ: Մեր օրերում հենց Ախթալայի վանական համալիրի տարածքում է կազմակերպվում ամենամյա հայկական խորովածի փառատոնը:
Օձունի Սբ. Աստվածամայր եկեղեցի
(V-VII դդ.)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 45 կմ է:

4-րդ դարում, Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:
Եկեղեցու հարավային դռան վերևի մասում կա արձանագրություն առ այն, որ այնտեղ ամփոփված է Հիսուսի բարուրաշորը:
Արդվի
(VIII-XVII դդ․)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 33 կմ է:

Վանքային համալիրը կառուցել է Հովհան Օձնեցին (միակ հայ կաթողիկոսը, որ հրաժարվել է կաթողիկոսությունից և զբաղվել շինարարությամբ) 726 թվականին՝ Դվինից վերադառնալուց հետո: Ըստ ավանդության՝ նա ասել է՝ «Սա առա, Դվինը տվի», որտեղից էլ առաջացել է Արդվի անվանումը: Սրբանեսի վանք տանող ճանապարհին ժայռի մեջ երկու գալարվող վիշապ հիշեցնող երկար քարեր կան, որոնցից ջուր է գալիս: Վայրը կոչվում է «Օձի պորտ», իսկ ջուրն ունի բուժիչ հատկություն։
Սրբանեսի վանքը նորագույն պատմության մեջ հայտնի է նաև նրանով, որ այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ։
Քոբայրավանք
(XII դ․)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 38 կմ է:


Սանահին
(X-XIII դդ.)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 48 կմ է:
Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության արժեք:

Սբ Ամենափրկիչ (կաթողիկե) եկեղեցին կառուցել են Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին 966 թ-ին՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար: Վանական համալիրը ներառում է Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիները՝ իրենց գավիթներով, Սբ Գրիգոր և Սբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները:

Ըստ ավանդության՝ հոգևոր դպրոցում է աշխատել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ կոչվել է Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը՝ «Մագիստրոսի ճեմարանը», որը հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշներից է:
Հաղպատ
(X-XIII դդ.)
Վահագն Ռեզորթից հեռավորությունը 87 կմ է:
Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային
ժառանգության արժեք:

Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։