Ժամանց

Լողավազան

Գործում է ամռան տաք ամիսներին (հուլիսից մինչև սեպտեմբեր), ունի 20×10մ չափեր, ամենախոր տեղը 2,5մ է (մեծահասակների համար), խորանում է աստիճանաբար, սաղր տեղում լողում են փոքրերը։

Հ․Գ Երեխաների մուտքը լողավազան առանց ծնողների ներկայության խստիվ արգելվում է։

Մագլցում խաղահրապարակի սարդի վրա

Մանկական խաղահրապարակ

Գտնվում է առանձնացված վայրում՝ մեքենաների անցուդարձից հեռու։ Նախատեսված է մանկահասակ երեխաների համար, ովքեր սիրում են անընդհատ շարժվել, ճոճվել, պտտվել կարուսելներով, մագլցել մետաղյա սարդի վրա, խաղալ ավազի հետ կամ պարզապես թավալվել խոտածածկի վրա։

Հ․Գ Թեպետ տարածքը փոքրերինն է, սակայն մեծերը նույնպես սիրում են այս վայրը։ Հատկապես մեծ պահանջարկ ունի երկտեղանոց ճոճանակը:

Վոլեյբոլի դաշտ

Վոլեյբոլի թիմեր մեզ մոտ հաճախ չեն հավաքվում, բայց լինելու դեպքում խաղը դառնում է իրադարձություն բոլոր հյուրերի համար։

Հ․Գ Խաղի երկրպագուները սովորաբար տղամարդիկ են։

Սեղանի թենիս

Սիրում են խաղալ բոլորը՝ մեծից փոքր։

Ընդունված կարգ է՝

  1. Գնդակի հետևից վազում են փոքրերը,
  2. Հաղթողի հետ խաղում է ուժեղագույնը։

Բիլիարդ

Բիլիարդի սիրահարները նույնպես անտեսված չեն։

Հ․Գ Բիլիարդի գնդերը և կին վերցնում եք մենեջերից և վերադարձնում իրեն անվնաս։

Ցանցաճոճ (գամակ)

Ցանցաճոճեր (գամակներ)

Պահանջված հանգստի տեսակ է․ ծառերի շրշյուն զով քամուց,
մերթընդմերթ դեմքդ ջերմացնող արևի շողեր, թռչունների դայլայլ և սիրելի գիրքը գրկումդ․ էլ ի՞նչ է հարկավոր կատարյալ հանգստի համար։

Զբոսանք ծառուղում

Զբոսանքի ծառուղիներ

Նրանցից յուրաքանչյուրը տանում է մի գողտրիկ և առանձնացված անկյուն, որտեղ տեղադրված են նստարաններ։

Հ․Գ Ծառուղիներով զբոսնելը և երկար ժամանակ դրսում անցկացնելը խրախուսվում է հատկապես սոճիների փոշոտման շրջանում։ Որքան շատ լինեք դրսում և նստեք սոճինեի տակ, այնքան շատ ծաղկափոշով հագեցած օդ կշնչեք և կկազդուրվեք։

Խարույկ

Ժամանցի այս տեսակը կարճ ժամանակում հասցրեց սիրվել շուրջպարերի և կարտոֆիլ խորովելու սիրահարների կողմից։

Իսկ եթե հանգստացողների մեջ լինում են երգող, նվագող կամ պարող հյուրեր, ապա երեկոն դառնում է զիլ և անմոռանալի։

Հ․Գ Կիթառով կամ այլ երաժշտական գործիքով հանգստյան տուն գալը խրախուսվում է։


Warning: Undefined array key "iconcolor" in /home/vahagnre/public_html/wp-content/plugins/call-now-button/src/renderers/modern/class-modernrenderer.php on line 195
Զանգել հիմա