Ճաշարան

Տեղակայված է առանձին մասնաշենքում՝ գլխավոր մասնաշենքի անմիջական հարևանությամբ։ Երկու կողմից ապակեպատ է, ինչն էլ հնարավորություն է տալիս ճաշելու ընթացքում վայելել անտառի գեղեցկությունը։

Ճաշարանը մեր հյուրերի կողմից շատ սիրված խոհարարի՝ տիկին Արմինեի թագավորությունն է, որտեղ մատուցվում են էկոլոգիապես մաքուր, համեղ, տնական ճաշատեսակներ՝ ըստ  նախապես որոշված ճաշացանկի, շվեդական սեղանի տարբերակով։

1 օրվա ճաշացանկի օրինակ

Նախաճաշ
09։30-11։00

Լոլիկով ձվածեղ
Նրբերշիկ
Հնդկաձավարով փլավ
Փանքեյք
Պանիր
Թթվասեր
Կաթնաշոռ
Կարագ
Երշիկի տեսականի
Խմորեղեն
Մուրաբա, ջեմ կամ խտացրած կաթ
Վարսակի փաթիլներ
Եգիպտացորիենի քաղցր փաթիլներ
Կաթ
Թեյ
Սուրճ
Հաց

Ընթրիք
16։30-18։30

Բորշչ տավարի մսով
Թանապուր
Ուզբեկական փլավ
Կարտոֆիլի խյուս
Կոտլետ
Տապակած բանջարեղեն
Ամառային աղցան
Բրոկոլիով աղցան
Հավով, եգիպտացորենով աղցան
Լոլիկ, վարունգ
Թթու
Երշիկի տեսականի
Պանիր
Ձմերուկ, սեխ / սեզոնային/
Լիմոնադ
Հաց