Ընտանեկան համարներ

Համարն ունի 2 ննջասենյակ (կողպվող դռներով), 1 սանհանգույց, միջանցք և բացօթյա 2 պատշգամբ անտառի տեսարանով՝ համարի դիմացի և հետևի հատվածում: Համարի սենյակներից մեկը 1 ընդհանուր մահճակալով է, մյուսը՝ 2 առանձին մահճակալներով։ Համարն ունի բազմոց, որն ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել որպես հավելյալ մահճակալ։ Նախատեսված է 4-6 անձի համար: Նվազագույնը տրամադրվում է 4 մեծահասակի արժեքով: Գտնվում է մասնաշենքի 3-րդ հարկում։

Հարմարություններ

Արժեքներ

4 անձ

60000 դրամ

Մինչև 3 տարեկան 1 երեխա

Անվճար (առանձին մահճակալ չի տրամադրվում)

3-10 տարեկան երեխա, մինչև 3 տարեկան 2 երեխա

Հավելյալ 7500 դրամ

10-տարեկանից բարձր

Հավելյալ 15000 դրամ

Նշված արժեքները ներառում են նախաճաշ և ընթրիք։

*Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար։

*Հանգստյան տան համարներում ծխելը խստիվ արգելվում է