Դսեղ
Վահագն Ռեզորթից հեռավորթյունը 40 կմ է:

Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում
են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին
(գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը: Այս տան հյուրեր թվում են
եղել Լեոն, Իսահակյանը, Դեմիրճյանը, Շանթը Խրիմյան Հայրիկը և շատ ուրիշներ: Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվում են փառատոններ և թումանյանական օրեր: