Լոռի բերդը միջնադարյան անառիկ ամրոց է, որը գտնվում է Վահագն Ռեզորթից 4,9 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005-1020 թթ․-ին: 1065-ին Լոռին հռչակվել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք և ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ:

Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ պարիսպ, որի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20-25 մ: