Սոճու ծաղկափոշու օգտակարությունը

Սոճիների ծաղկման շրջանում առաջանում է ծաղկափոշի, որը հասունանալով անցնում է օդի մեջ և շնչառական ուղիներով հասնում է բրոնխների ամենամանր ճյուղավորումներին։

Սոճու փոշին հագեցած է կարևոր հանքանյութերով (Mg, K, Ca), ամինաթթուներով և վիտամիններով (C, E, B): Նշված միկրոէլեմնտները կարևոր դեր են խաղում շնչառական և իմունային համակարգի ամրապնդման, հորմոնային հավասարակշռության, ոսկրային համակարգի առողջության և երեխաների օրգանիզմի ընդհանուր կենսունակության խթանման գործում:

Սոճու ծաղկափոշին առավել օգտակար է հետևյալ 3 համակարգերի համար՝

Շնչառական համակարգ

Երեխաների մոտ հաճախ են հանդիպումշնչառական համակարգի հիվանդությունները, այդ թվում հաճախակի կրկնվող ՍՇՀ, սուր և քրոնիկ բրոնխիտներ, ասթմատիկ բրոնխիտ, ասթմա, յուրատեսակ ալերգիաներ։ Սոճու ծաղկափոշու օգտագործումը ամրացնում է շնչառական համակարգը, մանրէազերծում շնչուղիները և կանխում շնչառական ուղիների բորբոքումները։ Ալերգիաների դեպքում այն օգնում է օրգանիզմը առավել դիմակայուն դարձնելու համար։Միաժամանակ սոճու ծաղկափոշին պարունակում է միացություններ, որոնք նպաստում են թոքերի աշխատանքին և թեթևացնում շնչառական խնդիրների հետ կապված ախտանիշները:

Իմունային համակարգ

Երեխաներն ավելի հաճախ են հակված վարակների և հիվանդությունների՝ կապված իմունային համակարգի ոչ լրիվ ձևավորման հետ։

Սոճու ծաղկափոշին իր մեջ պարունակող բնական հակաօքսիդանտների և իմունային համակարգն ամրապնդող միացությունների պարունակության շնորհիվ առավել պաշտպանունակ է դարձնում երեխաների օրգանիզմը։ Վերը նշված հակաօքսիդանտներն օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ և նվազեցնում բորբոքումները՝ դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմը մրսածության, գրիպի և այլ վարակների դեմ:

Հորմոնալ հավասարակշռություն

Հորմոնալ հավասարակշռությունը կարևոր է երեխաների աճի և զարգացման համար։ Սոճու ծաղկափոշին պարունակում է ֆիտոհորմոններ, ներառյալ տեստոստերոնի և DHEA-ի (դեհիդրոէպիանդրոստերոն) բուսական տարբերակները, որոնք օգնում են կարգավորել հորմոնների մակարդակը օրգանիզմում: Հորմոնալ հավասարակշռության պահպանումը նպաստում է երեխաների առողջ աճին, ճանաչողական ֆունկցիային և տրամադրության կայունությանը:

Այսպիսով, երբ զբոսնեք սոճու անտառով կամ հիանաք սոճիների գեղեցկությամբ, հիշեք այն թաքնված գանձի՝ ծաղկափոշու մասին, որը առողջության բնական պարգև է, և որը կարող են վայելել բոլորը՝ մեծից փոքր: