Ստեփանավանի Դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում՝ Վահագն Ռեզորթից 12 կմ հեռավորության վրա: Դենդրոպարկը հիմնադրվել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից։

Այգու տարածքը կազմում է շուրջ 35 հեկտար, որի գրեթե կեսը բնական անտառ է, իսկ մյուս կեսը՝ մշակված արգելոց, որն աչքի է ընկնում եզակի ծառատեսակների, թփերի և ծաղիկների բազմազանությամբ:

Այգում այսօրվա դրությամբ ցուցադրված են 5000 տեսակի բույսեր, որից 1000-ը ծառեր և թփեր են: Ժամանակի ընթացքում Ստեփանավանի Դենդրոպարկ են բերվել բուսատեսակներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և Պորտուգալիայից, ինչպես նաև Թբիլիսիի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի բուսաբանական այգիներից:

Սա հիանալի վայր է ճանաչողական էքսկուրսիաների համար: Ներկայումս այգին հասարակության, գիտնականների և էկոտուրիստների հետաքրքրության կենտրոնում է:
Դենդրոպարկում կհանդիպեք փոքրիկ փայտյա կամրջակի. համարում են, որ առաջին անգամ կամրջակն անցնելիս պահած երազանքներն անպայման իրականանում են…